|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որում նշված է.
Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս՝ Ձեր հոբելյանի կապակցությամբ:
Ձեր կյանքի մի զգալի հատվածը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին ծառայելու անձնվեր առաքելությանը: Մեկ անգամ ևս արձանագրում եմ, որ Ձեր առաջնորդությամբ ավելի քան մեկ տասնամյակ Արցախի Հանրապետությունը ունեցել է իր զարգացման ու առաջընթացի լավագույն տարիները: Շնորհակալ եմ մեր համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ՝ վաստակած հանգստի պայմաններում անգամ Ձեր կուտակած երկարամյա փորձն ու գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել ի շահ մեր ժողովրդի և պետականության ամրապնդման:
Ձեր կյանքի այս նշանակալի օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան ներդաշնակություն և երկար տարիների կյանք»: