|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստվածության կատարելագործման գործում. հինգշաբթի Անկարայում «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Բացի այդ, Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը չի զլացել հերթական անգամ Հայաստանի հասցեին հերյուրանքներ հնչեցնել՝ Հայաստանին մեղադրելով «սադրիչ գործողությունների մեջ»:
«Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են և երկու պետություն: Սա մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Թուրքիան եղել է և կլինի Ադրբեջանի կողմից», - ասել է Աքարը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «հայկական կողմը անհեթեթ ու անհիմն հարձակումներ է գործում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դեմ. Կողմնակալությունը ձեզ ոչ մի տեղ չի տանի: Հայաստանը իր գլխից մեծ գործերի է խառնվում», - ասել է նա՝ դարձյալ շարունակելով թուրքական քարոզչամեքենայի «արխիվներ բացելու» անհիմն շահարկումները։