|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում շարունակվում է պաշտպանական համակարգի հաջող զարգացումը: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակակից ռազմածովային համալիրները թուրքական նավատորմի հրամանատարությունը հանձնելու արարողության ժամանակ:
«Մենք (Թուրքիա) պետք է սպառող-երկրների կատեգորայից տեղափոխվենք արտահանողների», - ասել է Էրդողանը: «Այն երկրները, որոնք չունեն ուժեղ և անկախ պաշտպանական արդյունաբերություն, դատապարտված են սպառնալիքների՝ ազգային անվտանգության ոլորտում»:
Նրա խոսքով՝ Թուրքիան, որը «պետք է դառնա համաշխարհային պաշտպանական արդյունաբերության առաջատարներից մեկը», աշխարհի այն 10 երկրների շարքում է, որոնք ունակ են նախագծել և կառուցել հայրենական ռազմական նավեր:
Էրդողանը հավելել է, որ պաշտպանական ոլորտում Թուրքիայի արտաքին կախվածությունը նվազագույնի հասցնելը իրենց հիմնական նպատակն է: