|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է երկու ական։ Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։