|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն անցած գիշեր ակցիա է իրականացրել՝ Երևանի փողոցներում փակցնելով «Պահանջվում է նախարար - #Նախարարչկա» գրությամբ պաստառներ։ Պաստառների վրա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է։
Հիշեցնենք, որ 2019 թ․ նոյեմբերից միությունը բարձրաձայնել էր ԿԳՄՍ նախարարությունում տիրող խնդիրները և պահանջել նախարարի հրաժարականը։ Միության ներկայացուցիչներն անգամ նստացույց էին իրականացնում նախարարության շենքի դիմաց։
Առավոտյան միության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածվել են ստորև բերվող լուսանկարները․