|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-ից 16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։ Դրանք կվերականգնվեն երկաթուղու շահագործումը վերսկսելուն պես:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով, սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը։