|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Օգոստոսի 18-ին Սիրիայում զոհվել է գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխը. հայտնում է «Ռուսսկայա Վեսնա» պարբերականը՝ վկայակոչելով Սիրիայում իր աղբյուրներին:
Այսօր Դեյր Էզ-Զորից հարավ գտնվող Աթ-Թայմ նավթային հանքավայրի հարևանությամբ ականի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս գեներալ, ինչպես նաև Ալ-Մեյադին քաղաքի ազգային պաշտպանության հրամանատար Մուհամմադ Թայսար Ազ-Զահիրը՝ չորս ենթակաների հետ միասին, ևս երեքը վիրավորվել են:
Նա զբաղեցնում էր 36-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը, ծառայում էր Անդրբայկալյան երկրամասում:
Գեներալի կոչումը Վյաչեսլավ Վլադիմիրովիչին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի 12.12.2016 թ. հրամանով։