|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը խորը վշտով ցավակցում է Սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադի /Հովհաննես Դեմիրճյան/ ընտանիքի անդամներին՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:
Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, անգնահատելի է բժշկի ավանդը Արցախի Հանրապետությունում ինչպես բարեգործական հիմունքներով բնակչության շրջանում կատարած վիրահատությունների այնպես էլ փորձի փոխանակման ծրագրերի շրջանակներում նոր մեթոդների կիրառման գործում: