|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները արտասահմանի 4 քաղաքացու ձերբակալել են Վրաստանի պետական սահմանն անօրեն, խմբային հատելու մեղադրանքով:
1tv.ge-ն գրում է, որ նախարարության փոխանցմամբ, հանցանքը նկատի ունի 4-ից 5 տարվա ազատազրկում:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, սահմանային անցակետը շրջանցելով, Հայաստանի Հանրապետությունից խմբային, անօրեն կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը:
Հետաքննությունն ընթանում է պետական սահմանն անօրեն, խմբային հատելու փաստով, Վրաստանի ՔՕ-ի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով»,- նշված է տեղեկության մեջ: