|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ»-ը գրում է. «Արսեն Թորոսյանը չի դադարեցնում հին կադրերից ազատվելու իր քաղաքականությունը. այս անգամ հերթը հասել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին:
Արյունաբանականի տնօրենի պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, և, մեր տեղեկություններով, նախարարը մտադիր չէ այն երկարացնել, չնայած այդպիսի հնարավորություն ունի: Թորոսյանը պատրաստվում է նոր մարդ բերել այս պաշտոնին, անգամ կենտրոնից որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվում։ Այդպիսով` որոշել է պատժել անձնակազմին դեռ անցյալ տարի Արյունաբանականի «ըմբոստ» աշխատակից Գևորգ Թամամյանի պահվածքի համար: Թորոսյանը թեկնածու չունի և մի քանի տեղ ասել է, որ հարմար մարդ է փնտրում: