|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Օգոստոսի 12-ին Ադրբեջան կժամանեն Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, բանակի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարներ և այլ բարձրաստիճան սպաներ. հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի համատեղ լայնածավալ մարտավարական և մարտավարական թռիչքային զորավարժությունների շրջանակներում թուրքական ռազմական պատվիրակությունն ընդլայնված կազմով կհետևի զորավարժությունների առաջին փուլի վերջին փուլին:
Նշենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Թուրքիայում էր, որտեղ հանդիպել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։