|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է հանրապետությունում նախագահական ընտրությունների արդյունքների մասին: Այս մասին տեղեկացնում է Tut.by հեռագրական ալիքը:
Սվետլանա Տիխանովսկայայի օգտին քվեարկել է 574 հազար մարդ, կամ ընտրողների 9,90 տոկոսը. ասել է ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ Լուկաշենկայի օգտին քվեարկել է ընտրողների 80.23 տոկոսը: Բոլոր թեկնածուների դեմ են քվեարկել ընտրողների 6.02 տոկոսը:
ԿԸՀ-ն հավելել է, որ այդ արդյունքները դժվար թե փոխվեն:
Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի առաջին նախագահն է, երկիրը ղեկավարում է 1994 թվականից։