|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային հանրությանը կոչ է արել աղոթել Լիբանանի և Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի համար: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
«Եկեք աղոթենք զոհերի և նրանց ընտանիքների համար, եկեք աղոթենք Լիբանանի համար, որպեսզի իր բոլոր սոցիալական, քաղաքական և կրոնական հատվածների հանձնառությամբ այս ողբերգական և ցավալի պահին երկիրը կարողանա դիմակայել և միջազգային համայնքի աջակցությամբ հաղթահարի այս ծանր ճգնաժամը»,- ասել է Հռոմի պապը: