|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հուլիսի 1-ից մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ, նրանցից 13-ն արդեն բուժվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում, ապաքինվելուց հետո կհամալրեն զինված ուժերը։ Թեև զորակոչը մեկնարկել է մայիսից, սակայն զորակոչիկները զորամաս են մեկնել հուլիս-օգոստոս ամիսներին։ Նրանք թեստավորվում են վիճակահանությանը մասնակցելուց առաջ՝ արագ հակամարմիններ հայտնաբերող թեստերով»,- ասել է նա։
ՊՆ խոսնակը նշել է, որ ՊՇՌ թեստերով թեստավորվում են այն զորակոչիկները, որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում: