|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իտալիայի Սենատը հավանություն է տվել կորոնավիրուսային համավարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման վերաբերյալ վարչապետ Ջուզեպպե Կոնտեի առաջարկին. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Արտակարգ դրության ռեժիմը հիմք է լիազորությունների ակտիվացման համար, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակին օպերատիվ արձագանքելու համար», ու հստակեցրել՝ այդ լիազորությունների մեջ է մտնում միջոցառումներ սահմանելը, որոնք չեն կարող իրագործվել արագությամբ՝ առանց նման հիմքի։
Նշվում է՝ երկարաձգումը պայմանավորված է այդ թվում նրանով, որ համաձայն կառավարությանը կից գիտատեխնիկական կոմիտեի տվյալներոի վիրուսը շարունակում է շրջանառվել։