|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ) իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն 49 մարդ են բերման ենթարկել հուլիսի 25-ին ծայր առած անկարգությունների պատճառով, որոնց ժամանակ 59 ոստիկան է տուժել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է քաղաքի ոստիկանական վարչության կայքում:
Հուլիսի 25-ին ցուցարարները ոստիկանների վրա են նետել հրատեխնիկա, քարեր եւ շշեր: Բերման ենթարկվածներին մեծ մասամբ առաջադրվել են ոստիկանության աշխատակիցներ վրա հարձակման եւ իշխանությունների պահանջին չենթարկվելու մեղադրանքներ:
Ինչպես հուլիսի 23-ին հաղորդել է The Washington Post թերթը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Սիեթլ ուղարկել լրացուցիչ դաշնային ուժեր հանցավորության դեմ պայքարելու, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունները ցրելու համար: