|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հուլիսի 25-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման մասնակիցները դատապարտել են Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և եկել են այն միասնական կարծիքին, որ ոչ մի դեպքում չի կարելի սադրանքների ենթարկվել, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով Արմավիրում խաղաղություն ու ներդաշնակություն պահպանել։
Համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են մշտական կապի մեջ լինել` ցանկացած տեսակի սադրանք բացառելու համար։
Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը, շնորհակալություն է հայտնել հայ համայնքին հանդիպումը կազմակերպելու հնարավորության համար: