|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանցիները՝ վրացական Սադախլո գյուղում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել հայ երիտասարդի։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանը՝ Facebook- ի իր էջում:
«Ադրբեջանցիները ծեծել են մի երիտասարդ հայի Սադախլո քաղաքում և դիմել փախուստի: Դեպքը տեղի է ունեցել տարածքային ոստիկանության մոտակայքում։ Հիմա սպասում եմ ՆԳՆ արձագանքին», - իր գրառման մեջ մանրամասնել է լրագրողը:
Նրա գրառման համաձայն՝ դրսից կան ուժեր, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը: