|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը «Միացյալ մեքենաշինական գործարաններ»-ի տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել։
Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունից։ «ՄՄԳ խումբը ռազմավարական կարևոր գործընկեր է Գազպրոմբանկի համար: Խմբի զարգացումը, այդ թվում՝ բիզնեսի նոր ուղղությունների, մեր առանցքային առաջնահերթություններից է: Առաջադրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է ընդունվել տնօրենների խորհրդի նոր կազմ ձևավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Կարապետյանը»,- նշել է «Գազպրոմբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Խաչատուրովը:
Միաժամանակ, «Միացյալ մեքենաշինական գործարաններ»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Եվգենի Կիսլիցինը։