|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի առաքելությունը շարունակում է աջակցել այն կառույցներին, որոնք գտնվում են COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Համավարակի կանխարգելման և վերահսկման նպատակով, հուլիսի 8-22 ընկած ժամանակահատվածում, ԿԽՄԿ-ն 13 բուժհաստատության, այդ թվում՝ հիվանդանոցներին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին, շտապօգնության ծառայությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել ախտահանիչ և մաքրող նյութեր, պաշտպանիչ հանդերձանք»,- հայտնում են շտաբից:
Համավարակի բռնկումից ի վեր ԿԽՄԿ-ն պարբերական կապի մեջ է եղել նշված բոլոր կառույցների հետ՝ վերջիններիս կարիքները գույքագրելու և ըստ իրավիճակի բարդության արձագանքելու համար:

