|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ներկայիս քաղաքական իրավիճակում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առաջընթացի հասնելը գործնականում անհնար է. այս մասին Սենատի արտասահմանյան գործերով կոմիտեի նիստի ժամանակ ասել է ԱՄՆ փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանը, գրում է ՌԲԿ-ն:
Պատասխանելով ռուս ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինի ու նրա հետ կապված ընկերությունների դեմ ԱՄՆ վերջին պատժամիջոցների վերաբերյալ հարցին, Բիգանը նշել է. «Ռուսաստանի դեմ մեր վերջերս ձեռնարկած քայլերը պարզապես ՌԴ-ի վարքագծի վաղեմի մոդելի դեմ պատասխան միջոցառումների մասն են, որը մեզ համար գործնականում անհնար է դարձնում ռուսների հետ հարաբերություններում առաջընթացի հասնելը»: