|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և այլ պաշտոնատար անձանց հասցեին համացանցում սպառնալիքներ տարածելու մեջ կասկածվողը ձերբակալվել է և կանգնելու է դատարանի առջև. հայտնում են երկրի ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Կիբեր ոստիկանության ստորաբաժանումը ձերբակալել է Նեթանյայից 23-ամյա կասկածյալի այն բանից հետո, երբ նա սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել պետական պաշտոնյաներին, ներառյալ վարչապետին», - փոխանցում է РИА Новости-ն:
Ձերբակալված անձանց խափանման միջոցը կորոշի դատարանը՝ Ռիշոն-Լե Սիոնում:
Նեթանյահուն նախկինում բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ոստիկանություն՝ սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների դեմ սպառնալիքների վերաբերյալ: