|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 19-ին, ժամը 17:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակա լողափում մոտորանավակը բախվել է ժայռաբեկորին և քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները Գևորգ Գ․-ին (ծնված 1996 թ․) և մոտորանավակը դուրս են բերել ջրից։