|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի Զինված ուժերի իսրայելական արտադրության «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարքը խոցվել է ՕՍԱ-ԱԿՄ-ով, որը մոդեռնիզացրել են մեր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Ընդհանրապես մեր ձեռնարկությունները շատ լավ յուրացրել են ՕՍԱ-ԱԿՄ-ի մոդեռնիզացիան, եւ ինչպես տեսնում ենք շատ արդյունավետ է աշխատում:
Անզեն աչքով էլ երեւում է, որ ամբողջ աշխարհի համար բավականին մեծ գլխացավանք դարձած ԱԹՍ-ների դեմ հայկական զինված ուժերը շատ լավ պայքարում են»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ մեր կողմից կիրառված ԱԹՍ-ների արդյունքները բավականին բարձր են, ավելին ասել չի կարող»,-ասաց նա: