|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Սադի Բիլգիչը խորհրդարանում կարդացել է «Ադրբեջանին դեմ Հայաստանի գործողությունները» համատեղ հայտարարությունը, որը կազմվել է խորհդարանական 4 կուսակցությունների՝ իշխող Արդարություն և զարգացում, Ազգայնական շարժում, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական, «ԼԱՎ» կուսակցությունների կողմից։
Համատեղ հայտարարության տակ չի ստորագրել միայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որի անդամ է նաև Գարո Փայլանը։
Հայտարարության մեջ կուսակցությունները հրավիրում են միջազգային հանրության ուշադրությունը և ակնկալում անհրաժեշտ արձագանք։
Հերյուրանքներ պարունակող տեքստում նշվում է, որ «Հայաստանը սխալ ուղու վրա է և ամենամեծ արգելքն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»։
