|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բողոքարկման արդյունքում հայտնի «Amazon» ընկերությունը իր կայքից հանել է Հայոց ցեղասպանությունը ժխտող գիրքը: Այս մասին Asbarez.com- ի իր հոդվածում հայտնել է բողոքի հեղինակ Շանթ Ջարչաֆջյանը:
Չնայած Amazon-ը պաշտոնական հայտարարություն չի արել, Ջարչաֆջյանը նշել է, որ Ձեֆ Բեզոսի անունից (Amazon-ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդը) էլ-նամակ է ստացել՝ ի պատասխան իր բողոքի:
Շանթ Ջարչաֆջյանը Amazon-ում գրել է, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող աշխատանքներ կատարելու համար կայքում փնտրելիս հանդիպել է այն գրքերի, որոնք ժխտում են ցեղասպանությունը: Իր նամակում նա հույս է հայտնել, որ ընկերությունը կկատարի իր որդեգրած սկզբունքները և անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ: