|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Վրաստանին Ռուսաստանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ։
Նախարարությունը կարծում է, որ ամերիկացիները, ավանդական ձևով, պաշտպանում են Վրաստանին՝ առանց հասկանալու կատարվածի էությունը և մեղադրում են Մոսկվային և Ցխինվալին:
«Այս ամենը առնվազն խաթարում է Վաշինգտոնի դիրքերը՝ որպես ժնևյան քննարկումներին անաչառ մասնակից», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ պետությունների սահմանին միջադեպ էր տեղի ունեցել, երբ վրացի քաղաքացին փորձել էր անցնել սահմանից այն կողմ, սակայն նրա վրա կրակել էին և ձերբակալել։