|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները:
Անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, և հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը:
Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11-ից 12-ը, ծնողներն իրենց անչափահաս երեխաների հետ կապված խորհրդատվական աջակցության, անհրաժեշտության դեպքում՝ իրավական աջակցության հարցերով կարող են սկայպի միջոցով` Armenian Police հասցեով, դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: