|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դուբայը երեքշաբթի օրվանից կրկին կսկսի օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել. այս մասին հայտնում են տեղի իշխանությունները, նշելով՝ Դուբայ ժամանած բոլոր անձինք պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն կամ այն հանձնեն օդանավակայանում:
Ընդ որում Թեստի դրական արդյունքի դեպքում զբոսաշրջիկները 14-օրյա կարանտին կանցնեն:
Էմիրության բնակիչները, որոնք այս պահին գտնվում են երկրի սահմաններից դուրս, կարող են երկուշաբթի օրվանից սկսած վերադառնալ Դուբայ: Ժամանումից հետո նրանք նույնպես պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն և ինքնամեկուսանան՝ մինչև պատասխանի ստացումը: Դրական արդյունքի դեպքում նրանք ևս 14 օրով կմեկուսացվեն։