|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում միանալ Հայաստանի աջակցության հիմնադրամի դրամահավաքին՝ օգնելու Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին։ Հեռուստաաստղն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հայաստանի աջակցության հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք`օգնելու COVID-19- ի արդյունքում տուժած փոքր բիզնեսին: Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է և շատ փոքր, ընտանեկան բիզնեսները հայտնել են, որ ստիպված են եղել արտադրությունը մինչև 90 տոկոսով կրճատել՝ ի հավելումն աշխատակիցների կրճատման»,-նշել է Քարդաշյանը:
Նա կոչ է արել մտածել նվիրատվության մասին՝ օգնելու բիզնեսին:
Հեռուստաաստղը օգտագործել է նաև #SupportArmenia հեշթեգը: