|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հուլիսի 4-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ:
ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որը լավ հնարավորություն է ծանոթանալու հարցերի լայն շրջանակի շուրջ Արցախի քաղաքացիական հասարակության տեսակետներին:
Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները և կարևորեց քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։