|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
84 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ է տվել անվանի գիտնական և մանկավարժ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գրիգոր Եղիշի Կիրակոսյանը: Այս մասին տեղեկացրել է համալսարանի պաշտոնական կայքը:
«Մեծ ու անդառնալի կորուստ կրեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու աշխատակիցները, բազմաթիվ շրջանավարտները, հանրապետության տնտեսագիտական հանրույթը:
Մեր համալսարանի զարգացման ու առաջընթացի ճանապարհին անուրանալի է նրա ներդրումը. լինելով ՀՊՏՀ ամենաերկարամյա ռեկտորը (1993-2006 թվականներին) և ղեկավարելով բուհը նորանկախ հանրապետության հռչակման ու կայացման տարիներին` նա իրեն վստահված գործը կատարել է մեծ պատասխանատվությամբ, իր առաքելության բարձր գիտակցմամբ` համախմբելով կոլեկտիվին, կառուցելով ու շենացնելով համալսարանը, զարկ տալով ուսումնական գործընթացի բարեփոխումներին:
ՀՊՏՀ ղեկավարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Գրիգոր Կիրակոսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին և կիսում անդառնալի կորստի ցավը»,-ասված է կայքի գրառման մեջ: