|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Ստամբուլի Սբ. Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել նախագահական կարգադրությամբ. հայտնում է Оrthodox Times-ը:
Ըստ դատավորների՝ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի 1934-ի հրամանը՝ տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին, եղել և մնում է օրինական, բայց պետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրավունք ունի որոշում կայացնել՝ փոխելու կամ պահպանելու այս կարգավիճակը:
Մայր տաճարի ապագայի հարցը այսօր քննարկվել է Թուրքիայի պետական խորհրդի կողմից: Պետական խորհրդի պաշտոնական որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում: