|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Երեւան մոլի» տարածքում ոչինչ չի հայտնաբերվել, կեղծ ահազանգ է եղել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց տարածքում գործողություններ իրականացնող ԱԻՆ աշխատակիցը լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ փրկարար ծառայություններն իրենց աշխատանքն ավարտեցին։
«Նման դեպքերում ոստիկանությունն ու ԱԻՆ-ը իրականացնում են սակրավորների ծառայություն, կինոլոգների ծառայություն, այդ բոլորն իրականացվել է»,-ասաց նա:
Դրանից հետո լրացուցիչ ախտահանում են արել ու բացել դռները մարդկանց առջև։
Ահազանգի հեղինակին պարզելն, արդեն, ոստիկանների գործն է:
ԱԻՆ-ը դեպքի վայր էր մեկնել այսօր՝ ժամը 14։26-ին, երբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Երեւանի «Երեւան մոլ» առեւտրի եւ զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։
Մանրամասն՝ տեսանյութում․