|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է այն մասին, թե ինչու իրեն չեն տեսել դիմակով. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մասնավորապես, Մերկելը խոստովանել է, որ ինքը հետևում է մասնագետների ցուցումներին և դիմակ է կրում, բայց միայն այն դեպքում, երբ դրա կարիքը կա: Օրինակ՝ գնումներ կատարելիս: «Երբ ես հեռավորություն եմ պահպանում, պետք չէ դիմակ կրել»,- հստակեցրել է նա ու պարզաբանել՝ դեռ ոչ ոք նրան չի տեսել դիմակով, քանի որ ինքը չի հայտնում տեղեկատվություն, թե որտեղ և երբ է գնում գնումներ կատարելու:
Միևնույն ժամանակ, կանցլերը լրագրողներին հավաստիացրել է, որ իրեն դեռ կտեսնեն պաշտպանիչ դիմակով: