|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի սամբիստ Դավիթ Գրիգորյանը մասնակցել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ FIAS-ի կազմակերպած սամբոյի առցանց առաջին միջազգային մրցաշարին:
Վիճակահանությամբ, մեր մարզիկը 1/8 եզրափակիչում է օն-լայն տարբերակով մրցել է իսպանացի Ադրիան Լաբրադոյի հետ: Ավաղ, մեր մարզիկը պարտություն է կրել և դուրս է մնացել պայքարից:
Իսպանացի սամբիստը հաղթահարելով որակավորման բոլոր փուլերը, մտել է եզրափակիչ, բայց այդտեղ զիջել է Գերմանիայի ներկայացուցիչ Ջուլի-Մարի Հորնին:
Հավելենք, որ առցանց մրցաշարի ընթացքում սամբիստները մրցել են իրենց անհատական տեխիկայով, հնարամտությունով, կոփվածությամբ, վարժությունների կատարման ճշտգրտությամբ և այլն: