|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ իշխանությունները որոշել են երկարաձգել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկարաձգելու պատժամիջոցները, որոնք մտցվել էին 2008 թվականին։
Այս առնչությամբ Սպիտակ տանը հստակեցրել են, որ սահմանափակիչ միջոցառումները երկարաձգվել են «միջուկային նյութեր» տարածելու ռիսկի պատճառով, որոնք կարող են օգտագործվել զենքի մեջ:
Հրամանագրում պարզաբանվում է՝ տվյալ տեխնոլոգիան «ծայրահեղ և բացառիկ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար», ինչպես նաև ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը: