|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իսրայելում կարանտինային կոշտ սահմանափակումները կշարունակվեն մինչև օգոստոսի 1-ը. այս մասին գրում է Вести-ն՝ նշելով, որ նման որոշում է ընդունել խորհրդարանը՝ երկարաձգելով արտակարգ դրությունը 45 օրով։
Նշվում է՝ հունիսին վարակակիրների թիվն ավելացել է 6 անգամ, սակայն ծանր վիճակում գտնվողների թիվը նախկինի պես մնում է կայուն։ Մեծամասնության մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։
Թեստավորում են ոչ միայն ախտանշաններ ունեցողներին, այլև կոնտակտավորներին։ Թեստավորումերի թվի աճին զուգահեռ աճում է վարակակիրների թիվը։ Մասնավորապես, 2 շաբաթ առաջ օրական գրանցվում էր մոտ 50 դեպք, իսկ այս պահին՝ 300։