|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելական տանկերը և անօդաչու թռչող սարքը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի օբյեկտների վրա այնտեղից հրթիռ արձակելուց հետո՝ դեպի Իսրայելի տարածք. հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Մամլո ծառայությունը պնդում է, որ հարձակումներն իրականացվել են զորամասերի և ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա կառույցի վրա:
«Այդ օրն ավելի վաղ Գազայից հրթիռ էր արձակվել Իսրայելի տարածք: Ի պատասխան՝ Իսրայելի Պաշտպանության ուժերի ինքնաթիռները հարվածել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ Գազայի հարավում: Բացի այդ, տանկերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքերին», - ասվում է հաղորդագրության մեջ: