|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված իրադարձությունների մասին. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է. «Այո, նախագահն արդեն գրել է հոդվածը»՝ համապատասխան հարցին պատասխանելով։
Սպասվում է, որ ավելի ուշ նախագահը որոշում կկայացնի իր հոդվածը հրապարակելու ժամկետների մասին։
«Սպասում ենք նրա (Պուտինի) որոշմանը հրապարակման ժամկետների մասին»,- նշել է նա՝ ի պատասխան հարցին, թե կարո՞ղ է արդյոք հոդվածը հրապարակվել նախքան Հաղթանակի շքերթը, որը կկայանա հունիսի 24-ին։