|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սաուդյան «Aramco» նավթային ընկերության և Աբհա քաղաքի օդանավակայանի վրա հարձակումը իրականացվել է իրանական ծագմամբ զենքերով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտիերեշի՝ Անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում. հայտնում է «Reuters» գործակալությանը:
«Քարտուղարությունը գտնում է, որ թևավոր հրթիռները կամ դրանց բաղադրիչները, որոնք օգտագործվել են չորս հարձակումների ընթացքում (սաուդյան թիրախների վրա), իրանական ծագում ունեն», - նշված է Գուտիերեշի զեկույցում:
ՄԱԿ-ը վերլուծել է կազմակերպությանը հասած զենքի բեկորները, որոնց միջոցով հարձակվել են թագավորության օբյեկտների վրա:
Սաուդյան Արաբիա Աբհա քաղաքի օդանավակայանը բազմիցս է հարձակումների ենթարկվել և ռմբակոծվել Եմենի հութիների կողմից: