|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին, մտադիր է մոտ ապագայում վերսկսել իր նախընտրական հավաքները ողջ երկրում. այս մասին գրում է Politico թերթը, նշելով՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի ղեկավար Բրեդ Փարսքեյլը:
Նա, մասնավորապես, նշել է.
««ԱՄՆ քաղաքացիներն արդեն պատրաստ են վերադառնալ իրենց գործունեությանը, դա պատրաստ է անել նաև նախագահ Դոնալդ Թրամփը… Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դուք կրկին բազմություն և ոգևորություն կտեսնեք, հավաքները ցնցող կլինեն»։