|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը «Bild am Sonntag» պարբերականին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ այսօր Վաշինգտոնի հետ հարաբերություններում որոշակի դժվարություններ կան:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մտերիմ գործընկերներ ենք անդրատլանտյան դաշինքում, սակայն այսօր մեր հարաբերությունների կարգավիճակը կարելի է «բարդ» անվանել», ու հավելել՝ երկկողմ փոխգործակցությունը «էլ ավելի է սրել կորոնավիրուսի համավարակը»:
«Այսպես, ԱՄՆ իշխանությունները արգելեցին բոլոր եվրոպացիների մուտքը երկիր, սակայն Բեռլինը հայելային միջոցներ չձեռնարկեց: Մենք չենք արգելում Միացյալ Նահանգներ ուղևորությունները»,- նշել է նա։