|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսական խոշոր ավիաընկերությունները պլանավորում են հուլիսի 15-ից վերսկսել միջազգային ավիափոխադրումներն այն պայմանով, եթե կորոնավիրուսի վարակման դրական դինամիկան պահպանվի և ինքնաթիռներում գործեն խիստ սանիտարական կանոններ. այս մասին գրում է Интерфакс գործակալությունը՝ սեփական իրազեկ աղբյուրին հղումով։
Նշվում է՝ առաջինը կվերսկսվեն թռիչքները դեպի ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ, այնուհետև նաև այլ երկրներ՝ կախված սահմանների բացումից։
Հիշեցնենք՝ COVID-19-ի համավարակի պատճառով Ռուսաստանը մարտի վերջից լիովին դադարեցրել էր միջազգային ավիափոխադրումները՝ թույլ տալով միայն չարթերային թռիչքներ երկրի քաղաքացիների վերադարձի համար։