|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ճապոնիայում վերջին 24 ժամվա ընթացքում մահացության ոչ մի դեպք չի գրանցվել ՝ COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդության արդյունքում. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ առողջապահության նախարարության՝ մարտի 6-ից ի վեր առաջին անգամ է նման իրավիճակ դիտվում:
Միևնույն ժամանակ, անցած օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի 38 նոր դեպք է գրանցվել: Ճապոնիայում դեպքերի ընդհանուր թիվը 17.914 է կազմում:
Բացի այդ, համավարակի ընթացքում կորոնավիրուսի զոհ է դարձել 929 հիվանդ: