|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ: Այս մասին Նեթանյահուն հայտարարել է հունիսի 7-ին`կառավարության նիստի ժամանակ:
Նեթանյահուն շեշտել է, որ թույլ չի տա Թեհրանին ստեղծել ատոմային զենք, և դրա համար անհրաժեշտ է պատժամիջոցներով «կաթվածահար անել» Իրանի իսլամական հանրապետությունը:
Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ ինքը կշարունակի դիմակայել Իսրայելի սահմանների երկայնքով իրանական զինված ուժերի ավելացմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել էր զեկույց, համաձայն որի Իրանը ութ անգամ գերազանցել է ուրանի հարստացման պաշարների չափը: