|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ցանցահենները հարձակվել են ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի վրա, որը զբաղվում է նոր կորոնավիրուսային վարակի ուսումնասիրությամբ. այս մասին գրում է Bloomberg-ը:
Տեղեկությունը հաստատել են համալսարանի ներկայացուցիչները, նշելով՝ հաստատությունը հաքերային հարձակման թիրախ է դարձել, սակայն չեն նշել, թե գործունեության որ ոլորտն է տուժել «ապօրինի ներխուժման» արդյունքում:
Հավելվում է, որ համալսարանը հետազոտություններ է անցկացրել նոր տիպի կորոնավիրուսի բուժման համար հակամալարիային դեղամիջոցների արդյունավետության վերաբերյալ։