|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. այս մասին գրում է Sputnik Georgia-ն՝ Վրաստանի արտգործնախարարության հայտարարությանը հղումով։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Համավարակի ընթացքում Վրաստանի իշխանությունները սերտ կապի մեջ են հայկական կողմի հետ: Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև: Շփումը շարունակվում է նաև նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում Վրաստանի անունից ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում»։