|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«ՀԱՅԱՍՏԱՆՍ
Բարակելով, ցամաքելով,
Վերջում դարձած փոքրիկ առու,
Մենք հոսում ենք էն դարերից,
Որ կորել են աղջամուղջում:
Ամեն կաթիլ այդ առվի մեջ,
Հիշում է, որ գետ է եղել:
Անսանձ ու հորդ հեղեղ որպես՝
Դարերի դեմքն է ողողել․․․
Ու հոսում ենք էսպես անվերջ,
Կաթիլ, կաթիլ ցամաքելով,
Մերթ դառնալով թռչող ջրվեժ,
Մերթ խոտերում թաքնվելով»: