|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անցած 1 օրում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1262 մարդ, ինչը դարձել է համավարակի սկսվելուց ի վեր երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշը.այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը։
Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 31 936-ի, վարակվածների ընդհանուր թիվը՝ 555 383-ի։ Ողջ երկրում 300 546 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ։
Կորոնավիրուսի առաջին դեպքը Բրազիլիայում հաստատվել է փետրվարի 26-ին։